Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 586-Ա  16.10.2017թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 05.10.2017թ. հ.28/Մ-8151 գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի  «04. Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված  գումարներից, որպես օգնություն, Բելլա Մելիքսեթյանին (16-րդ թաղ. 27 շենք, բն.27, անձնագիր AM0865142, 11.09.2012թ. 012) հատկացնել 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ