ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
757-Ա 02.08.2019թ.

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՆԻՏԵԿ (SANITEK s.a.r.l)»-Ի ԵՎ «ՍԱՆԻՏԵԿ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ՝ 17.09.2013Թ. ԿՆՔՎԱԾ

N ԵՔ-ԲԸԾՁԲ-13/71 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ 27.03.2015Թ. ԿՆՔՎԱԾ N ԵՔ-ԲԸՀԾՁԲ-15/3 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ՝ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետով, հիմք ընդունելով Երևան համայնքի, «Սանիտեկ (Sanitek s.a.r.l)»-ի, «Սանիտեկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություններ) միջև համապատասխանաբար՝ 17.09.2013թ. կնքված N ԵՔ-ԲԸԾՁԲ-13/71 (այսուհետ նաև Առաջին պայմանագիր) և 27.03.2015թ. կնքված N ԵՔ-ԲԸՀԾՁԲ պայմանագրի (այսուհետ նաև Երկրորդ պայմանագիր) 2.1.1 կետերը, դրանց հիմնական պայմանների (հավելված 2) 26.3 կետը, տեխնիկական բնութագրերի (հավելված 1) 6.2.1 կետի a, b և d ենթակետերը, 2.1.13 կետը, նշված պայմանագրերի շրջանակում Ընկերությունների կողմից աղբահանության, սանմաքրման, այդ թվում՝ ձմեռային պահպանման ծառայությունների մատուցման ժամանակ օգտագործվող համապատասխան տրանսպորտային միջոցների, մեքենաների, մեքենամեխանիզմների, սարքերի, սարքավորումների և նյութերի (միջոցների) համապատասխանությունը նշված պայմանագրով սահմանված չափանիշներին և պայմաններին պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել հանձնաժողովին՝ Ընկերությունների զբաղեցրած (վարձակալական, անհատույց օգտագործման (այդ թվում` փաստացի օգտագործվող) հիմունքներով կամ սեփականության իրավունքով պատկանող) տարածքներում իրականացնել՝
2.1 Աղբահանության ծառայությունների մատուցման ժամանակ Ընկերությունների կողմից օգտագործվող բոլոր ավտոմեքենաների և սարքավորումների համապատասխա-նության պարզումը պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.2.1 կետով սահմանված բոլոր չափանիշներին, այդ թվում՝ դրանց քանակը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում՝ դրա արձանագրումը.
2.2 Աղբահանության ծառայությունների մատուցման համար Ընկերությունների կողմից օգտագործվող աղբամանների (կոնտեյներների) լվացման, ներկման և շոգելվացման համար անհրաժեշտ մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների, մեքենամեխանիզմների առկայության պարզումը, այդ թվում՝ դրանց շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում դրա արձանագրումը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.2.12 և 2.2.13 կետերի, հիմնական պայմանների՝ աղբահանության բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների (365 օր հաշվարկով) 1.1 կետի պահանջների.
2.3 Աղբահանության ծառայությունների մատուցման համար Ընկերությունների կողմից օգտագործվող աղբամանների (կոնտեյներների) լվացման, ներկման և շոգելվացման համար անհրաժեշտ մաքրման նյութերի առկայության, այդ թվում՝ դրանց ծավալի (քանակական տվյալներ) պարզումը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.1.20 կետի պահանջների.
2.4 Սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ժամանակ Ընկերությունների կողմից բացօթյա օգտագործման մակերեսի մաքրման, ամառային պահպանման ժամանակաշրջանում երթևեկելի գոտիների, փողոցների և հանրային տարածքների լվացման նպատակով օգտագործվող բոլոր մեքենաների, մեխանիզմների և սարքավորումների, համապատասխանության պարզումը այդ թվում՝ դրանց քանակը և փաստացի առկայությունը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ անհնարինության դեպքում՝ այդպիսի փաստի արձանագրումը, համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.3.1 կետի, հիմնական պայմանների սանիտարական մաքրման բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների (275 օր հաշվարկով) 1.1 և 1.2 կետերի պահանջների.
2.5 Սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ժամանակ Ընկերությունների կողմից բացօթյա օգտագործման մակերեսի մաքրման, ամառային պահպանման ժամանակաշրջանում երթևեկելի գոտիների, փողոցների և հանրային տարածքների լվացման գործընթացների նկատմամբ վերահսկողության համակարգի առկայությունը և համապատասխանությունը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.3.6 կետով սահմանված չափանիշներին և պայմաններին.
2.6 Ձմեռային պահպանման ծառայությունների մատուցման ժամանակ Ընկերությունների կողմից օգտագործվող բոլոր մեքենաների և սարքավորումների համապատասխանության պարզումը պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.4.1 կետով սահմանված բոլոր չափանիշներին, այդ թվում դրանց քանակը, փաստացի առկայությունը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա արձանագրումը՝ համաձայն հիմնական պայմանների ձմեռային պահպանման բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների (90 օր հաշվարկով) 1.1 և 1.2 կետերի պահանջների:
3.Հանձնարարել հանձնաժողովին՝ սույն կարգադրության 2-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացնել Ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, եթե վերջիններս պաշտոնապես գրավոր կերպով ցանկություն կհայտնեն մասնակցել այդ գործընթացներին, հակառակ դեպքում նշված գործողություններն իրականացնել ինքնուրույն՝ ապահովելով Ընկերությունների բնականոն գործունեությունը:

4. Սույն կարգադրության 2-րդ կետով նախատեսված գործողությունները սկսել սույն կարգադրության մասին Ընկերություններին պաշտոնապես ծանուցելուց 7 օր հետո և իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը Երևանի քաղաքապետին ներկայացնել հնարավոր սեղմ ժամկետներում: 

5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդականներ Կ.Արեյանի և Կ.Համբարձումյանի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի
«.......» .................................2019 թ.
հ. ......................... կարգադրության


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ


Հ/հ
Անուն, ազգանունը Պաշտոնը
1. Արարատ Խաչիկյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ  (հանձնաժողովի նախագահ)
2. Արթուր Մկրտչյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
3.Հարություն Խաչատրյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ
4. Վահան Առուշանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի գլխավոր մասնագետ
5. Սամվել Հայրապետյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ

 

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ