ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


838-Ա 02.09.2019թ.


««ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը, իրականացնել ֆինանսական աուդիտ։ Աուդիտի ենթարկվող ժամանակահատվածն է 01.01.2016թ-ից մինչև աուդիտի ավարտը:
2. ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ՝ Սամվել Եղիազարյանին (աշխատանքային խմբի ղեկավար), գլխավոր մասնագետներ՝ Կարապետ Հովհաննիսյանին, Արտաշես Ալեքսանյանին, Գրիգոր Խանիկյանին, առաջատար մասնագետներ՝ Տաթևիկ Տոնապետյանին և Կարեն Աբգարյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ