Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


839-Ա 02.09.2019թ.

 

«ԱՐԱԲԿԻՐ-ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի տեղակալին հասցեագրված Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 2019թ-ի օգոստոսի 20-ի թիվ 25/01-25/16210 գրությունը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Արաբկիր-Սերվիս» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 4-ը, իրականացնել ֆինանսական աուդիտ։ Աուդիտի ենթարկվող ժամանակահատվածն է 01.01.2015թ-ից մինչև աուդիտի ավարտը:
2. «Արաբկիր-Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ՝ Սամվել Եղիազարյանին (աշխատանքային խմբի ղեկավար), գլխավոր մասնագետ՝ Կարապետ Հովհաննիսյանին, առաջատար մասնագետներ՝ Տաթևիկ Տոնապետյանին և Կարեն Աբգարյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ