ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Միկրոավտոբուս

Միկրոավտոբուսային փոխադրումներ
 

Երևանում փաստացի գործում է 72 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1340 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են թվով 39 մասնավոր կազմակերպություններ։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների թիվը պակասեցնելու հետևանքով զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը։ 2017թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 92.8 մլն ուղևոր, ինչը 2016թ. համեմատ պակաս է մոտ 7.2 մլն-ով կամ 7.2%-ով։ Չնայած դրան՝ մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 47.2%-ը։ Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումը հիմնականում միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի, ինչը և նախատեսվում է իրականացնել նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։