ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բնապահպանություն

Վարչության գործառույթներ
Բնապահպանություն

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 


2017թ. հուլիս. թարմացվում են սիզամարգերն ու ծաղկային տարածքները

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող շուրջ 1 մլն 200 հազար և վարչական շրջաններում աճեցված ևս 300 հազ. ծաղկասածիլները արդեն իսկ տեղադրվել են սիզամարգերում:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել է ծառերի կրապատումը, բուժումը:
Ընթացքում է խոտհունձը, բացի այդ փորվում, փխրեցվում, պարարտացվում է են սրզամարգերը և ծաղկապատ տարածքները:
Շոգով պայմանավորված՝ կանաչապատման ընկերություններն անցել են ոռոգման երկհերթ ժամանակացույցի:
Սիզամարգերի հողային շերտի բարելավման նպատակով փոխվում է հողի բերրի շերտը. տեղափոխվել և տեղադրվել է շուրջ 3000խմ բուսահող:
Ավարտվել է Սիլիկյան թաղամասի մայրուղային ոռոգման ցանցի անցկացման և Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում խորքային հորերի հորատումը: Վերջինս զգալիորեն կավելացնի ոռոգման ջրի ծավալը:
Հանրապետության, Ֆրանսիայի հրապարակներում, Մ. Մանուշյանի անվ., Խաչքարերի պուրակներում տեղադրվել են 55 նորաոճ ծաղկային կամպոզիցիաներ:

 

Հունիս. տնկվել է 1,5 մլն ծաղկասածիլ

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող շուրջ 1 մլն 200 հազար և վարչական շրջանների ուժերով աճեցված ևս 300 հազ. ծաղկասածիլներն արդեն իսկ տեղադրվել են սիզամարգերում:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել են ծառերի կրապատման, բուժման աշխատանքները, որոնց նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք տալն է:
Ընթացքում են լայնածավալ խոտհնձի, ծաղկանոցներում հողը փորելու, փխրեցման, պարարտացման և սնուցման միջոցառումները:
Հանրապետության, Ֆրանսիայի հրապարակներում, Մ. Մանուշյանի անվ., Խաչքարերի պուրակներում տեղադրվել են 55 նորաոճ ծաղկային կամպոզիցիաներ:

 

 

2017 մայիս. կծաղկապատվի 8 հեկտար

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ տեղափոխվում են սիզամարգեր: Դրանցից զատ վարչական շրջաններն իրենց ջերմոցներում և բաց հողատարածքներում աճեցնում են ծաղիկներ, և շուրջ 1 մլն ծաղկասածիլ էլ վարչական շրջանների ջերմոցներն են տրամադրում: Դեռևս նախորդ տարվանից շուրջ 250 հազար խորդենի տեսակի ծաղիկ տեղափոխել էին ձմեռանոց, որոնք ևս արդեն զարդարում են մայրաքաղաքի կանաչ գոտիները:
Այս տարի ընդհանուր առմամբ կծաղկապատվի 8 հա, մինչդեռ 2012թ. այդ տարածքն ընդամենը 5,8 հա էր:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել է ծառերի գարնանային կրապատումը։

 

 

Ապրիլ

 

Դեռևս անցած տարի նոյեմբերին տնկված շուրջ 750 000 հատ վարդակակաչների սոխուկները դիմացան աննախադեպ ցրտերին և այժմ զարդարում են Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները։ Ծաղկանոցների պատշաճ տեսքը պահպանելու նպատակով մշտապես մաքրվում, քաղհանվում են դրանք, փխրեցվում է հողը, սնուցվում են բույսերը։
Մայրաքաղաքում ծառերի էտը և ձևավորումը շարունակվել է մինչև ապրիլի 15-ը. ընդհանուր առմամբ ձևավորվել են 14000 ծառ, որոնք միաժամանակ կրապատվում են, մաքրվում են բնաբաժակները, պարարտացվում է հողը և այլն։
Մայրաքաղաքում ապրիլի 15-ին կայացած համաքաղաքային ծառատունկով մեկնարկել են ծառատնկման լայնածավալ աշխատանքները։ Համաքաղաքային և գարնանային հետագա ծառատունկերի ընթացքում ընդհանուր առմամբ այգիները կհամալրեն շուրջ 17000 ծառ, 2000 թուփ և 20000 վարդի թուփ: Նոր ծառերն ու թփերը համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին և օժտված են բարձր կպչողականությամբ:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, որպես ծրագրային առաջնահերթություն, առանձնակի կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, ինչպես նաև` յուրաքանչյուր տարի մոտ 20 կմ-ով ոռոգման ցանցի ավելացումը։
Այս անգամ ծառատունկն իրականացվել է Կարմիր բլուրի, Փարոսի անտառապուրակի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլրի, Հաղթանակ զբոսայգու, Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու, Նոր Նորքի Հայորդաց տան և Շամպայն գինիների գործարանին հարող անտառապուրակների, Արգավանդի խճուղու հարակից տարածքներում, որոնք ներառված են մայրաքաղաքի բուֆերային կանաչ գոտիների վերականգնման ու ընդլայնման 2016-2020թթ. ծրագրում։

 

Մարտ. մեկնարկել են գարնանային միջոցառումները

 

2017թ. մարտից Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել է ծառերի էտը։ Միաժամանակ մաքրվում են կանաչ տարածքները և փխրեցվում ծառերի բնաբաժակները։

 

 

Հունվար, փետրվար

 

2017թ. հունվար և փետրվար ամիսներին Երևանի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները ներգրավված են եղել այգիների, պուրակների, փողոցների ձնամաքրման աշխատանքներին։
Արդեն մեկնարկել են գարնան նախապատրաստական աշխատանքները։

 

Միջազգային համագործակցություն

 

Երևան քաղաքի ավագանու 11.02.2014թ. հ. 119-Ա որոշմամբ Երևան քաղաքը 2014 թվականից հանդիսանում է «ICLEI-Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային բնապահպանական ասոցիացիայի անդամ։

 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն

Լուսանկարներ