130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին

30.03.2020

Սիրելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետի որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև:

 

Քանի որ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցի մարտ ամսվա աշխատավարձը:

 

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն։

Տեսանյութ

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին