2014թ. մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման նախատեսված ծավալները գերակատարվել են

30.01.2015

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները մեկնարկել էին 2014թ. մարտին: Ծրագիրն իրականացվել է Երևանի համայնքային բյուջեի, համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև միայն համատիրությունների միջոցներով: Հարթ տանիքների մասով նախատեսված 72 639 քմ- փոխարեն նորոգվել է 79 321 քմ կամ նախատեսվածից 6680 քմ-ով ավելի: Թեք տանիքների մասով նախատեսված 43 020 քմ դիմաց փաստացի նորոգվել է 52860 քմ կամ 9840 քմ - ով ավելի:
Ծրագիրը կշարունակվի 2015 թվականին: Մոտ օրերս կհստակեցվեն տարեկան աշխատանքների ծավալները, իսկ որոշակի ծրագիրը կմեկնարկի գարնանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ