2017թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 158115 դիմում և գրություն

15.01.2018

2017թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 158115 դիմում և գրություն, որից որպես գրություններ գերատեսչական մարմիններից՝ 84731, քաղաքացիների կողմից՝ 73384 դիմում:
Դրական ընթացք ստացած դիմում-գրությունների ընդհանուր ցուցանիշը կազմում է 89%: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ