ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

2020թ. ստերջացվել և պատվաստվել է ավելի քան 3000 շուն

30.12.2020

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ամփոփել է տարին: Գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հյուրընկալվելով նոր կառուցված և այս տարի շահագործման հանձնված կլինիկայում, ծանոթացել են պայմաններին, արձանագրել բարեփոխումները:

Խոսելով հաջողությունների մասին՝ համայնքային կամակերպության տնօրեն Հրաչյա Աղաբեկյանն ընդգծել է, որ 2020թ. ստերջացվել, պատվաստվել և բաց է թողնվել 3015 շուն՝ 2019թ. 2335 շան համեմատ:
Կենտրոնն այս տարի համալրվել է նաև նոր տեխնիկայով: Ձեռք բերված մեքենան կահավորվել և հարմարեցվել է կենդանիների տեղափոխման համար:
Տարվա հաջողությունների շարքում առանձնացվել է շների որդեգրումը: Եթե 2019 թվականին 29 շուն էր որդեգրման հանձնվել, ապա 2020-ին 81 շուն է գտել իր նոր տերերին:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x