2020 թվականին կատարված աշխատանքների կարճ հաշվետվություն

08.01.2021

Ստորև ներկայացնում ենք 2020 թվականին մեր կատարած աշխատանքների կարճ հաշվետվությունը

 

Աղբահանություն և ձնամաքրում 


- Կառուցվել է աղբահանության և սանմաքրման համայնքային պարկը

- 112 միավոր տեխնիկայից 51-ը օգտագործվում է ձնամաքրման աշխատանքներում

- Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը


Տրանսպորտ

- Համայնքի միջոցներով ձեռք են բերվել 100 կոմպակտ ավտոբուսներ։ Նոր ավտոբուսների գնումը կշարունակվի 2021 թվականին։

- Կառուցվել է ավտոբուսների նոր պարկը


Անվտանգ երթևեկություն


- Լուսավորվել է 100 հետիոտնային անցում, 18 անցում կահավորվել է «հետիոտնի կանչ» ռեժիմով

- Վերականգնվել է քաղաքային գրեթե բոլոր թունելների լուսավորությունը

- Նոր LED լուսատուներով է փոխարինվում գիշերային լուսավորության ցանցը


Առողջապահություն


- Պոլիկլինիկաները վերազինվում են ժամանակակից սարքավորումներով

- 1980-ականներից առաջին անգամ վերանորոգվել են Շտապօգնության բոլոր կայանները


Կանաչապատում

- Տնկվել է 212 հազար թուփ

- Վերականգնվել է 6300 գծամետր ջրագիծ, անց է կացվել 4300 գծամետր նոր ջրագիծ

- Ձեռք են բերվել բույսերի խնամքի նոր սարքավորումներ


Մշակույթ


- Համայնքային թատրոնները վերանորոգվում են և վերազինվում


Նոր վերելակներ


- 2020-ին փոխարինվեց 500 վերելակ


Շինարարություն և բարեկարգում


- Հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս 15-ը նորոգվում է

- Բարեկարգվել է 65 բակ

- Կառուցվել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը

- Բարեկարգվում են քաղաքի այգիները (Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված, Սարյանի անվան պուրակը, 16-րդ շղթայի այգին, Քանաքեռ ՀԷԿ-ի այգին)

- Շարունակվում է շրջանցիկ ճանապարհի և կամրջի կառուցումը


COVID-19 և պատերազմ

 

- Անվճար նմուշառումներ և թեստավորում 12 պոլիկլինիկաներում

- Սոցաջակցություն՝ միայնակ կենսաթոշակառուներին

- Վարչական շրջաններում կազմակերպվում էր դեպի Արցախ օգնության առաքումը

- 200 մլն դրամ՝ Ստեփանակերտին

- Քաղաքային ավտոբուսներով կազմակերպվեց արցախաբնակների վերադարձը տուն

Տեսանյութ

2020 թվականին կատարված աշխատանքների կարճ հաշվետվություն