Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

11.07.2014

Երևանի և ԼՂՀ քաղաքների միջև համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա զարգացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների ԼՀՂ կատարած այցի ընթացքում կնքվելու են հուշագրեր Երևանի վարչական մի շարք շրջանների ու ԼՂՀ-ի քաղաքների միջև:

Երևանի Աջափնյակ վարչական շրջանը ԼՀՂ Շուշի քաղաքի հետ այսօր սերտորեն համագործակցելու է մի շարք ոլորտներում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը հուշագիր են վավերացրել՝ բազմակողմ համագործակցության նպատակով:

Հուշագիրը ներառում է կողմերի միջև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև մասնագետների փոխայցեր:
«Վստահ եմ, որ Երևանի և Շուշիի միջև այս հուշագրի ստորագրումը համագործակցության մեծ ներուժ ունի և ծառայելու է Երևանի ու ԼՂՀ քաղաքների միջև առկա սերտ համագործակցության առավել ամրապնդմանը»,-նշել է Արտավազդ Սարգսյանը:
Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը իր հերթին ևս կարևորել է փոխգործակցության հաստատումն ու ընդլայնումը.
«Ուրախ ենք, որ այսպիսով ևս մեկ հնարավորություն ստեղծվեց ամրապնդելու համագործակցությունը: Երևանի և ԼՀՂ միջև գործակցությունը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասել է Վլադիրմիր Կասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ