Ամանորի հերթական միջոցառումը՝ նվիրված մայրաքաղաքի երեխաներին

11.01.2018

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հերթական ամանորյա անակնկալը նվիրված էր երեխաներին: Հունվարի 4-ից սկսած ամեն օր Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել է «Բաց դռների քաղաք» խորագիրը կրող տոնական ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի երեխաները հնարավորություն են ունեցել դիտելու բացօթյա թատերական ներկայացում, ինչպես նաև հեքիաթների հերոսների հետ մասնակցելու ինտերակտիվ խաղերի:

«Բաց դռների քաղաք» տոնական ծրագիրը կշարունակվի մինչև հունվարի 12-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին