Ամանորյա ուրախ համերգային ծրագրեր՝ Ազատության հրապարակում

03.01.2018

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են հետաքրքիր և ուրախ տոնական համերգային ծրագրեր:

Հունվարի 1-ին մայրաքաղաքի բնակիչներն և հյուրերն ականատես են եղել «Շնորհավոր 2018» տոնական ծրագրին, որի ընթացքում ներկաների ուրախ ժամանցն ապահովել են հանրահայտ երգիչ-կատարողները, իսկ պարային տրամադրությունը՝ ճանաչված DJ-ները: Համերգային ծրագիրն ուղեկցվել է դիմակահանդեսով:
Հունվարի 2-ին Ազատության հրապարակը վերածվել էր մանկական հարթակի: «Հեքիաթային Երևան» խորագիրը կրող տոնական միջոցառմանը ելույթ են ունեցել մի շարք միջազգային մրցույթների մասնակցած և հաղթած պատանիները:
Հունվարի 3-ին էլ «Ամանորը Երևանում» համերգային ծրագիրն ունկնդրելու նպատակով Ազատության հրապարակ եկածներին տոնական տրամադրություն են պարգևել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և տների սաները:
Ամանորյա տոնական միջոցառումների մասնակիցների բարձր տրամադրությունը վկայում էր, որ երեք օր անընդմեջ շարունակվող համերգային ուրախ ծրագրերն ապահովել են երևանցիների և զբոսաշրջիկների տոնական ուրախ ժամանցը:
Նշենք նաև, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը և եզրափակվելու են համերգային մեծ ծրագրով և տոնական հրավառությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ