Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

07.12.2016

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 5 փողոց, 1 շենքի բակ և 1 այգի: Ընթացքի մեջ են Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ