Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

26.04.2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 419 վնասված լուսակետ:

Այսուհետ մայրաքաղաքի 74 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով:
«Երքաղլույս» ընկերությունը շարունակում է նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում ներկվել 1 212 արտաքին լուսավորության հենասյուն ամբողջությամբ, 113 հենասյուն՝ մասնակի և 7 ուժային պահարան:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ