Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

03.07.2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիս ամսվա ընթացքում մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 2512 լուսակետ: Հանգած լուսակետերի և ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 822 զանգ, որոնք պարտադիր ընթացք են ստացել: Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 5 հենասյուն, 5-ն էլ վերականգնվել են: Ամբողջությամբ ներկվել է 150 հենասյուն, ևս 40 հենասյուն ներկվել է մասնակի: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց և 2 բակային տարածք: Ընթացքի մեջ են 3 կետերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ