Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի մարզային փուլը

07.06.2019

Երևանի քաղաքապետարանում այսօր ամփոփվել են 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների Երևանի մարզային փուլի արդյունքները: 16 առարկայից անցկացված օլիմպիադայի այս փուլին մասնակցել է 2283 աշակերտ, որից 527-ը մասնակցել է հանրապետական փուլին, իսկ 336-ն՝ արժանացել դիպլոմների. 

Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 52 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:
Պարգևներն աշակերտներն ստացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանից: Շնորհավորելով աշակերտներին՝ փոխքաղաքապետը մաղթել է նորանոր ձեռքբերումներ:
Առարկայական օլիմպիադաները նպատակ ունեն զարգացնել առարկաների նկատմամբ հետաքրքրությունը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը դպրոցականների ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին