Ամփոփվել են ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնության արդյունքները

24.11.2014

Նոյեմբերի 23-ին  մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում  տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը: Մասնակից 7 թիմերի կազմում ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Զբաղվածության պետական ծառայության, Ազգային վիճակագրական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը: Երևանի քաղաքապետարանի թիմի կազմում ընդգրկվել են տրանսպորտի վարչության բաժնի պետ Հարություն Մելքումյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Աղվան Մովսիսյանը: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի թիմը հաջող մրցելույթներ է ունեցել`չկրելով  թիմային ոչ մի պարտություն: Քաղաքապետարանի հավաքական թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջին տեղը զիջել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին, որը և հռչակվել է առաջնության հաղթող: Երրորդ տեղը զբաղեցրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը: Մրցաշարի հաղթող թիմը պարգևատրվել է գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Մեդալներ և պատվոգրեր են հանձնվել նաև մրցանակային եռյակի մյուս ներկայացուցիչներին: Լավագույն անհատական ցուցանիշներով քաղաքապետարանի թիմի ներկայացուցիչ Հարություն Մելքումյանը պարգևատրվել է երկրորդ կարգի դիպլոմով և մեդալով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին