Ամփոփվել են Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված դպրոցական աշխատանքների մրցույթի արդյունքները

26.01.2018

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել է դպրոցականների նկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:

Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է արվեստի և հատկապես Այվազովսկու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման և գեղագիտական դաստիարակության կարևորությունը:
Մրցույթի դպրոցական և քաղաքային փուլերի արդյունքներով, հանձնաժողովի քվեարկությամբ, առաջին երեք մրցանակակիրները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և «Այվազովսկի» պատկերագրքերով: Մրցույթի մասնակից ևս 18 աշակերտների աշխատանքներ ճանաչվել են լավագույնը և արժանացել պատվոգրերի ու խրախուսական նվերների:
Միջոցառման ավարտին աշակերտները շրջել են ցուցասրահներում և ծանոթացել Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին