Անակնկալ այցեր և նվերներ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրը քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են երևանյան ծննդատներ, մանկատներ, հանձնել նվերներ:

Երևանի կենդանաբանական այգում էլ մանուկների համար կազմակերպվել է ուրախ ծրագիր՝ սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Այգու շուրջ 400 փոքրիկ այցելուներ հեռացել են նվերներով: Ի դեպ, նշենք, որ օրվա ընթացքում երեխաների մուտքն այգի անվճար է:

Լուսանկարներ