Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ

16.01.2018

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Հունվարի 9-17-ն անցկացվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 750 շախմատիստ: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: Սմբատ Լպուտյանը նշել է, որ շվեյցարական և շրջանային մրցակարգերով անցկացվող մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ
Տեսնել ավելին