Ապրիլի 30-ին Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

17.04.2019

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Երևանը կմիանա Ջազի միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին։ Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, մեծ շուքով նշվելու է Ջազի միջազգային օրը։ Ելույթ կունենան հայտնի հայ և միջազգային ջազ կատարողները։ Սպասում ենք բոլոր երևանցիներին։

 

Լուսանկարներ