«Արևային Երևան»՝ երեկոյան Երևանում. «Էրեբունի» ամրոցի մատույցներում հնչել են մայրաքաղաքին նվիրված ստեղծագործություններ

14.10.2017

Մայրաքաղաքի 2799-ամյակին նվիրված միջոցառումներն Էրեբունի փողոցում շարունակվել են նաև երեկոյան: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից բեմահարթակում «Արևային Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում տարբեր սերունդներ ներկայացնող հայտնի երգիչները սիրելի քաղաքի ծննդյան տոնը շնորհավորել են նրան նվիրված երգերով:

Համերգային ծրագիրն ապահովել է նաև «Երգ երգոց» հաղորդաշարի տոնական եթերը:
Միջոցառումն իր շուրջն էր համախմբել ինչպես Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին, այնպես էլ մայրաքաղաքի տոնը նշելու համար այստեղ եկած բոլոր երևանցիներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ