Աշնանային ծառատունկի շնորհիվ ծառերի ու թփերի թիվը մայրաքաղաքում ավելացել է ևս քսան հազարով

28.11.2014

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում: Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին