Ավանդական հանդիպում խնամատար ընտանիքների և երեխաների հետ՝ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում

23.05.2018

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ: 

Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։ Հանդիպման ավարտին խնամատար ընտանիքների երեխաները ստացել են գեղարվեստական գրականություն և խրախուսական նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին