Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանը

01.11.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը ամփոփել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանի արդյունքները: Ըստ այդմ, 2018թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6500 այցելու, որից 3500-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների գերակշիռ մասը եղել են ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից և Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկները։

«Երևան Սիթի Տուր» ծրագրի սկզբունքներից ելնելով այս տարի ևս դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր:
Ծրագրի շրջանակում 2018թ. մշակվել և իրականացվել են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման աշխատանքներ, նոր եռալեզու թռուցիկների տպագրություն:
«Երևան Սիթի Տուր» ծրագրի համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինն ակտիվորեն համագործակցել է մի շարք տեղական զբոսաշրջային պարբերականների («Արմենիա տուրիստական», «Տուրիինֆո», «8Days», «Երևանռեստո», «Արմենիա» ավիաընկերության ամսագիր), ինչպես նաև «Երևան քարտ», «I am Armenia» կազմակերպությունների հետ: «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսվի 2019թ. գարնանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին