Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ

06.03.2019

Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնքի իսեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էր հայտ ներկայացվել, 3-ի պարագայում աճուրդը չի կայացել:

Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 քմ և 6-րդ հարկի 35.80 քմ գրասենյակային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների համար մեկից ավելի հայտատուներ կային: Աճուրդի ընթացքում բոլոր տարածքների մեկնարկային գնից բացի եղան սակարկություններ՝ ընթացակարգին համապատասխան: Օրինակ՝ 6-րդ հարկի 35.80 քմ տարածքը հայտատուն ձեռք բերեց մեկնարկային գնից 285%-ով ավելի գնով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին