Դեկտեմբեր ամսին ստացված դիմումների ու գրությունների պատասխանները տրվել են սահմանված ժամկետներում

27.01.2015

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստացել են 10 հազար 468 դիմում և գրություն: Ստացված բոլոր դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Թերացումներ կամ բացթողումներ չեն արձանագրվել: Կատարողականի ապահովման ցուցանիշը կազմել է 100 տոկոս:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ