«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ մեկնարկել են ձևավորման աշխատանքները

07.10.2017

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ՝ մայրաքաղաքում մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության ու «Երքաղլույս» ընկերության կողմից արդեն իսկ մեկնարկել են քաղաքի թեմատիկ ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները:
Ձևավորման աշխատանքներ իրականացվում են գլխավոր և երկրորդական փողոցներում, տոնական հանդերձանք կստանան նաև այգիներն ու պուրակները:
Հատուկ ձևավորում կունենան ոչ միայն միջոցառումների վայրերը, այլև դրանց հարակից տարածքները: Տոնական գեղարվեստական լուսավորության շնորհիվ գիշերային Երևանը նույնպես կստանա առանձնահատուկ տեսք:
Ձևավորման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 12-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին