«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր հինգերորդ

06.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը: 

Հինգերորդ օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են 324 երևանաբնակ ընտանիք, շնորհավորել նրանց՝ մայրաքաղաքի ծննդյան կապակցությամբ և շնորհել բազմատեսակ նվերներ, այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, էլեկտրական վառարաններ և այլն:
Ընտանիքներ այցելող պատասխանատուները նշել են, որ սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների կատարած աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք ստանում է այն նվերը, որի կարիքն առավել շատ ունի:
Մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ սոցիալական ծրագրում ընդգրկվել են տարբեր սոցիալական խմբերի ճիշտ այդքան թվով ընտանիքներ:
Հիշեցնենք, որ «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր հինգերորդ
Տեսնել ավելին