Երևանաբնակ զինծառայողների ծնողներն այցելել են սահմանապահ զորամասեր

20.05.2019

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ այցելեցին սահմանապահ զորամասեր՝ տեսակցելու իրենց զավակներին: Նշանակված օրն առավոտյան, բարեհաջող հաղթահարելով երկար ճանապարհը, նրանք արդեն զորամասերում էին: Թեթև հոգնածությունն ընդհանրապես չազդեց նրանց տրամադրության վրա, քանի որ շատերն իրենց որդիներին չէին հանդիպել արդեն բավականին երկար ժամանակ:

Մինչ ծնողների և զինծառայողների տեսակցությունը, ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, որն անձամբ դիմավորեց ծնողներից շատերին, վստահ է, որ ծրագիրը մեծ նշանակություն ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար:

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո զինծառայողներն ավելի են զգաստանում, բարձրանում է նրանց մարտական ոգին և մեծ եռանդ ու ոգևորություն է տալիս հետագա ծառայության համար»,- նշել է փոխքաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանն իր հերթին հավելեց, որ շատ կարևոր է, որ ծնողը տեսնի՝ ինչ պայմաններում է ծառայում իր զավակը:
Իրենց զավակների առօրյային, կենցաղին և ծառայողական միջավայրին ծանոթանալուց հետո ծնողները մինչև երեկո հնարավորություն են ունեցել ազատ շփվելու զինծառայողների հետ: Երեկոյան նրանք նույն երթուղով, ճանապարհային ոստիկանության մեքենաների և բուժաշխատողների ուղեկցությամբ վերադարձել են Երևան:

Լուսանկարներ