Երևանը՝ զբոսաշրջության և համագործակցության համաշխարհային համաժողովի մասնակից

09.09.2020

Օրեր առաջ Պեկինում անցկացվեց «Քաղաքների զբոսաշրջության համաշխարհային ֆեդերացիայի» (WTCF) առցանց համաժողովը՝ «Զբոսաշրջության համագործակցություն և զարգացում» թեմայով: Երևանը միջազգային կառույցին անդամակցում է 2018 թվականից: 

Առցանց համաժողովին մասնակցել է ավելի քան 7000 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը: COVID-19-ի պայմաններում քաղաքային զբոսաշրջությունը վերականգնելու և խթանելու նպատակով քաղաքների համար հրապարակվել է գործողությունների ուղեցույց: Առանցքային դրույթներից էր համաճարակային կանխարգելման և զբոսաշրջության վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը:
Հաշվի առնելով համավարակի բացասական ազդեցությունը անդամ քաղաքների տնտեսությունների վրա՝ ֆեդերացիայի որոշմամբ Երևանն ու մյուս քաղաքներն ազատվել են 2020 թվականի համար նախատեսված անդամավճարից:

Լուսանկարներ