Երևանի 2019թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման

06.02.2020

Երևանի 2019թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններն արդեն հասանելի են բնակիչներին և քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի որոշմամբ ներկայացվել են հանրային քննարկման: 

Ծանոթանալ հաշվետվություններին հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի «Զարգացման ծրագրեր» և «Ֆինանսներ» բաժիններում: Առաջարկներ, դիտողություններ կամ նամակներ կարող եք ուղարկել մինչև փետրվարի 20-ը՝ fin.gorc@yerevan.am և zargacum@yerevan.am էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Փետրվարի 21-ին` ժամը 11:00-ին, քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (011) 514-370:

 

Լուսանկարներ