Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ

05.10.2019

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել են նաև երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրերը։

Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի են զարգանալու՝ բոլոր ուղղություններով։

Լուսանկարներ