ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2019

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: 

Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը:
Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների կենսախինդ աղմուկով լցված առավոտվա տրամադրությունը ողջ տարվա ընթացքում պահելու ցանկությամբ շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը: Նախակրթական ու կրթական ոլորտում ներդրված ջանքերն ու միջոցները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են:
Խորին հարգանք և երախտագիտություն եմ հայտնում մեր մանկավարժներին, կրթության ոլորտում ներգրավված բոլո՛ր աշխատակիցներին: Եղեք քաջառողջ և տոկուն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի մեկի կապակցությամբ:

 

Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player