Երևանի քաղաքապետարանը 2796 ընտանիքի սոցիալական աջակցություն է տրամադրում

30.09.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի սոցիալական մի շարք խմբերի 2796 ընտանիքի քաղաքապետարանի կողմից տրամադրվում է համապատասխան աջակցություն՝ անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների տեսքով: 

Քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այսօր այցելել են բոլոր վարչական շրջաններ և քաղաքապետի անունից շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի կապակցությամբ՝ հանձնել նվերները:
Ծրագրի շահառուները հուզմունքով նշել են, որ այս նախաձեռնությունն իսկապես անակնկալ էր, և իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության և նման աննախադեպ ծրագրի իրականացման համար:
Ընտանիքներ այցերն ու նվերների հանձնումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին