Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառումը

17.10.2017

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, ինչպես նաև «Խելացի Երևան» հանձնաժողովին հանձնարարել է նախապատրաստվել հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառմանը, որի շրջանակում Երևանի երիտասարդ ծրագրավորողները 24 ժամվա ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կազմելու են ծրագրավորման նախագծեր, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, զարգացմանն ու բարելավմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ