Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր

28.11.2014

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 174 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 89-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 33-ին լուծում է տրվել, իսկ 28-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ