Երևանի քաղաքային պանթեոնում հայ մեծերի գերեզմանների վնասված բրոնզե քանդակները կգույքագրվեն և կվերականգնվեն

10.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Երևանի քաղաքային պանթեոնում հայ մեծերի գերեզմաններից դեռևս 90-ական թվականների սկզբներին գողացված կամ վնասված բրոնզե քանդակների խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր ճարտարապետին և Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ին հանձնարարել է գույքագրել և իրականացնել շուրջ 100 բրոնզե քանդակների վերականգնման աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ