Երևանի թիմը Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում արժանացել է 3-րդ կարգի գավաթի

09.09.2019

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմը անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկում արժանացել է 3-րդ կարգի գավաթի։ Անցկացված թիմային բլից-տուրից հետո Երևանի թիմը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը և արժանացել պատվոգրի:

Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադան թիմային մրցույթ է չորս առարկաներից (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա), որին մասնակցելու իրավունք ունեն աշխարհի մեծ քաղաքների 14-18 տարեկան աշակերտները։
Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2018 թ. մրցույթում, որին մասնակցում էին 33 քաղաքների 257 աշակերտներ, արժանացել է 3 արծաթե և 5 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում` 2-րդ կարգի գավաթի։

Լուսանկարներ