Երևանի վարչական շրջաններում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ

03.01.2018

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են ուրախ տոնական միջոցառումներ: Տարատեսակ համերգային ծրագրերը, խաղերը, մանկական հարթակներն ամբողջ օրվա ընթացքում բարձր տրամադրություն են պարգևել երևանցի փոքրիկներին ու մեծահասակներին, մայրաքաղաքի հյուրերին:

Հատկանշական է, որ ամանորյա միջոցառումների նմատատիպ լայնածավալ ծրագիր կազմակերպվում է առաջին անգամ, որի շնորհիվ վարչական շրջանների բնակիչները հնարավորություն են ունեցել տոնական ժամանցն անցկացնելու իրենց շրջանների կենտրոնական այգիներում, պուրակներում և հրապարակներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ