Երևանն ու Մինսկը մտադիր են խորացնել համագործակցությունը

20.01.2021

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:

 

Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ, փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ նոր նախագծերի հնարավորություններ կստեղծվեն:
Խոսելով Երևանի և Մինսկի միջև համագործակցության ընդլայնման մասին՝ կողմերն ընդգծել են փոխգործակցությունը նոր փաստաթղթով ավելի խորացնելու անհրաժեշտությունը:


Կողմերը կարևորել են հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացումը քաղաքային տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, կանաչապատման, կոմունալ տնտեսության:

Լուսանկարներ