Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը տոնական գունառատ երկնքով զմայլվել են նաև երեկոյան

14.10.2017

Առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում Երևանի երկնքում ճախրելուց հետո օդապարիկները կրկին բերվել են մեկնակետ`Հանրապետության հրապարակ: Մութն ընկնելուն պես երկրի գլխավոր հրապարակում սկսվել է օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող գունառատ շոուն: Տոնական օրվա երեկոն այստեղ անցկացնող բազմաթիվ երևանցիներ և զբոսաշրջիկներ իրենց հիացմունք են արտահայտել օդապարիկների գիշերային ցուցադրությամբ՝ այն համարելով հետաքրքրական երևույթ մայրաքաղաքի կյանքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ