ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևանյան ամառ 2018». ավտո-մոտո շոու՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին

16.07.2018

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով STR ավտոսիրողների ակումբը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կազմակերպել է «Երևան դրիֆթինգ» խորագրով ավտո-մոտո շոու: Այն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ և այս տարի նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 30 արհեստավարժ և սիրողական վարորդներ, ովքեր բաժանվել են երկու խմբի՝ մինչև 2լ շարժիչով և 2լ և ավելի շարժիչով մեքենաներ: Միջոցառումը կազմված է եղել երկու մասից՝ ձևավոր վարում և դրիֆթինգ:
Ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն հետևելու հետաքրքիր ելույթներին, այլև առավել մանրամասն ծանոթանալու մեքենաներին, ինչպես նաև վարորդներից կամ մասնագետներից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և նվերների: Մյուս մասնակիցները՝ խրախուսական նվերների:
Նշենք նաև, որ մրցույթի գլխավոր հաղթողները Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանան մրցանակների նաև «Երևանյան ամառ 2018» ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player