ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևանյան ամառ 2018». Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի բակային մրցաշարի վոլեյբոլ մարզաձևի հաղթող

09.07.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մեկնարկել է համաքաղաքային բակային ավանդական մարզական մրցաշարը: Առաջինը պայքարի էին դուրս եկել մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող պատանի վոլեյբոլիստները: Ըստ այդմ, մի քանի օր տևած մրցաշարի եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների թիմերը: Հաղթող է ճանաչվել Շենգավիթի վոլեյբոլի թիմը: 3-րդ տեղի համար մրցել են Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների թիմերը: Ավելի ուժեղ են գտնվել աջափնյակցի պատանի վոլեյբոլիստները: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած թիմերին մեդալներ ու դիպլոմներ են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, Երևան քաղաքի սպորտկոմիտեի տնօրեն Հրանտ Ենոքյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Մրցանակներ էին սահմանվել նաև թիմերի լավագույն խաղացողների համար:

Նշենք, որ համաքաղաքային բակային ու ավանդական այս մրցաշարն անց է կացվում 8 մարզաձևերից՝ շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ, ատլետիկա: Մրցաշարի բոլոր հաղթողներին կհանձնվեն գավաթներ, իսկ ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Մարզական այս միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player