Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով

07.10.2017

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու ճոպաններով մաքրել և պարկերով իրենց հետ իջեցրել են զառիթափի այդ հատվածի աղբը: Աշխատանքներն այս հատվածում համակարգել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության աշխատակիցների ուժերով մաքրման աշխատանքներ են կատարվել նաև մեկ այլ դժվարամատչելի տարածքում՝ Աթենքի փողոցի`«Արարատ» կոնյակի գործարանին հարակից զառիթափում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին