Երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

02.10.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր: 

Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը շուրջ 50 տարեց երևանցիների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով կազմակերպել էր տոնական զբոսանք մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի և իրենց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին