ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երիտասարդների կոալիցիա» խմբի անդամները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

21.05.2019

ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի «Երիտասարդների կոալիցիա» խմբի անդամները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Հանդիպման ժամանակ երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել քաղաքի կառավարման գործում որդեգրված մոտեցումների, համայնքի առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման ուղիների, ինչպես նաև փախստականների հետ տարվող աշխատանքների առնչությամբ: Խմբի անդամները հետաքրքրվել են նաև այն ծրագրերով, որոնք ուղղված են տարբեր նախաձեռնություններում երիտասարդների ներգրավմանը:
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ և համատեղ աշխատանքով արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել տարբեր ծրագրեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի ՓԳՀ արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության գծով պատասխանատու Անահիտ Հայրապետյանն իր հերթին կարևորել է համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Նա նաև ընդգծել է, որ այս տարվա ապրիլին «Քաղաքացիները կանգնում են փախստականների կողքին» հռչակագրին Երևանի միանալը ևս մեկ անգամ փաստում է, որ համայնքը հետևողական է փախստականների խնդիրների լուծման տեսակետից:
Ծրագրին, ի դեպ, արդեն իսկ մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր քաղաքներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player