«Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում

20.04.2018

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրում ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված ֆրանսիացի նշանավոր թատերգակ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» գործը:

Ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը ևս մեկ հնարավորություն է՝ ծանոթանալու ֆրանսիական գրականության հետ:

Նշենք, որ Ֆրանսիայի մշակույթի օրերը Երևանում կշարունակվեն մինչև ֆրանկոֆոնիայի երկամսյակի ավարտը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին